Լարս տանող ճանապարհի որոշ հատվածներում երթևեկության սահմանափակումներ են գործում, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ըստ տեղեկության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։