Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին որոշում է կայացրել մինչ Սահմանադրական դատարանի և Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնելն օգտվել ստատուս քվոյի իրավունքից:
Նախագահի աշխատակզմից պարզաբանել են, որ Ռուսթավի 2»-ի դատական գործը ստանդարտ վեճ չէ: Նախագահի խոսքերով` երկրի Գերագույն դատարանը նման որոշմամբ մեծ վնաս է հասցրել Վրաստանի միջազգային հեղինակությանը: Նախագահի նախաձեռնությունն արդեն քննադատել է խորհրդարանական մեծամասնության մի մասը:
Գիորգի Մարգվելաշվիլին նաև նշել է, որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներին: