Վարկային գործունեության դինամիկայի և հայտարարված քաղաքականության համաձայն՝ Վրաստանի ազգային բանկը որոշել է չապահովված սպառողական վարկերի առավելագույն մարման ժամկետը հասցնել մինչև 4 տարի։
Որոշման համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 1-ից չապահովված սպառողական վարկերի առավելագույն ժամկետի սահմանաչափը 3 տարվա փոխարեն կդառնա 4 տարի։
«Հաշվի առնելով, որ 2022 թվականին գրանցված չգրավված սպառողական վարկերի աճի բարձր տեմպերը կրճատվում են, իսկ ակտիվությունը մնում է կայուն մակարդակի վրա, այս տարվա նոյեմբերի 1-ից այս տեսակի վարկերի առավելագույն ժամկետի սահմանաչափը կրկին 3 տարուց կբարձրանա 4 տարի։ Վրաստանի ազգային բանկը ապագայում ևս կշարունակի հետևել սպառողական վարկավորման միտումներին, քանի որ սա կարևոր նախապայման է տնտեսության կայունության համար», — նշում են ազգային բանկում։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր