Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում իր պաշտոնանակության քննարկման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում ասել է, որ դահլիճում որոշվում է իշխող կուսակցության ճակատագիրը։ Զուրաբիշվիլիի խոսքով, նախագահի պաշտոնանկության հարցը որոշում է երկրի ճակատագիրը և այն պատգամավորների ապագան, ովքեր կմասնակցեն գործընթացին։
«Ես չեմ պատրաստվում որևէ բան ապացուցել կամ որևէ մեկին համոզել այն, ինչ արդեն ակնհայտ է՝ ես չեմ խախտել Սահմանադրության ո՛չ էությունը, ո՛չ ոգին»,- ասել է նախագահը:
Նա նաև հավելել է, որ իշխող կուսակցությունն իմփիչմենթի է ենթարկում Վրաստանին, այլ ոչ թե իրեն: Ըստ նրա՝ երկրի եվրոպական ապագան որոշվում է այսօր, իսկ դրա պատասխատանտվությունը իշխանության ուսերին է:
Իր ելույթում նա եվրոպացի գործընկերներին խնդրել է չհրաժարվել Վրաստանից՝ չնայած «հակաեվրոպական իմփիչմենթին»։
Նիստում, որտեղ քննարկվում է նախագահի պաշտոնանկության հարցը, գրանցվել է 87 պատգամավոր։ Պաշտոնանկության համար 100 ձայն է անհրաժեշտ: