Զուրաբիշվիլիին նախագահ է նշանակել «Վրացական երազանքը». վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության շարքերում եղած ժամանակ մեկ տոկոս վարկանիշ է ունցել: Այս մասին վարչապետը հայտարարել է Սահմանադրական դատարանի կողմից Զուրաբիշվիլիի վերաբերյալ կայացրած որոշումից հետո:

««Վրացական երազանքն» այս մարդուն բերեց և նախագահ նշանակեց «Վրացական երազանքի» վարկանիշի շնորհիվ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին հայտարարել է նաև, որ գոհ չէ Սահմանադրական դատարանի որոշումից և չի ցանկանում, որ իր երկրի նախագահը լինի Սահմանադրությունը խախտող։ Ըստ Ղարիբաշվիլիի, նախագահը պետք է օրինակ ծառայեր մյուս պետական ​​ծառայողների և հաջորդ նախագահների համար:

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին նախագահ է ընտրվել 2018 թվականի նախագահական ընտրություններում, նա վայելել է իշխող կուսակցության մեծ աջակցությունը: Նա ընտրություններում հավաքել է քվեարկողների ձայների 59,54 տոկոսը:

«Անկախ» թեկնածուն. Սալոմե Զուրաբիշվիլի