Եվրամիություն անդամագրվելու համար Վրաստանի ջանքերն անիմաստ են ու Եվրամիությունը միևնույնն է լքելո՞ւ է մեզ, ինչպես և Ուկրաինային: Տվյալ ապատեղեկատվությունը հատկապես վերջին մեկ տարում հաճախ է շահարկվում:
Վրաստանը մեկ տարի առաջ Եվրամիության անդամ երկիր դառնալու դիմում ներկայացնելու ու Եվրոպական հեռանկար ստանալուց հետո պարբերաբար հակաարևմտյան նարատիվների տարածման թիրախում է հայտնվում: Ի՞նչ է փորձում անել Ռուսաստանը՝ տվյալ ապատեղեկատվությունը տարածելով:
Թեմայի հետ կապված խոսել ենք «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» փորձագետ Կոբա Լաչաշվիլիի հետ:
Ո՞րն է տվյալ նարատիվի նպատակը ու ի՞նչ է կատարվում իրականում
- «Փորձում են համոզել Վրաստանի բնակչությանը, որ Վրաստանն իզուր է «տանջվում» այս բարեփոխումների իրականացման, ինչպես նաև Եվրամիության հետ մտերմանալու վրա: Բնականաբար, Եվրաինտեգրումը երկար և ձգձգվող գործընթաց է, կլինեն նաև այլ բարեփոխումներ, որ պետք կլինի կիրականցնել: Չնայած այս ամենին, կա վերջնակետ՝ Եվրամիության ինտեգրում: Եվ հետո, Եվրամիության հետ մտերմանալու գործընթացում օգուտը ստանում ենք ինչպես ընթացակարգերի ժամանակ, այնպես էլ՝ ինտեգրումից հետո: Հետևաբար, որքան շատ է անում Վրաստանը՝ ԵՄ ինտեգրման համար, այնքան շատ է անում ԵՄ-ն ՝ Վրաստանի համար: Բնականաբար, խոսք չի կարող գնալ Վրաստանին «լքելու» մասին: Այն բանից հետո, ինչ երեք երկրները դիմել են անդամակցության, ԵՄ-ի հիմնական առաջնահերթությունների մեջ է մտնում ավելի շատ աջակցել գործընլերներին, ինչպիսին է Վրաստանը: Հետևաբար, այս պահին մեզ ԵՄ-ից ընդամենը մեկ քայլ է բաժանում»:
Ինչպե՞ս է ազդում ապատեղեկատվությունը լսարանի վրա ու ի՞նչ հետևանք կարող ենք ստանալ
- Նարատիվը բավականին վնաս հասցնող հետևանք ունի, այն ստեղծում է հակաարևմտյան տրամադրություններ, իսկ մյուս կողմից՝ տարածվում էին այնպիսի ուղերձներ, ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտվեց, որովհետև երկիրը չէր պատերազմում Ռուսաստանի դեմ, ու նաև իբրև տասներկու կետից բաղկացած հանձնարարականում կա գաղտնի կետ՝ Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել, ինչն իհարկե անլուրջ է: ԵՄ-ի շահերի մեջ չի մտնում Վրաստանին պատերազմում տեսնելը: Ու որպեսզի ավելի վստահելի դարձնեն այս ապատեղեկատվությունը, որպես օրինակ են բերում Ոկրաինային, ասում են, որ Ուկրաինայի նման կլքի Վրաստանին էլ: Իհարկե, Ուկրաինային ևս ԵՄ-ն չի լքել, հակառակը՝ ֆինանսական, ռազմական, հումնիտար, քաղաքական, դիվանագիտական ու ոլորտներում աջակցում է առավելագույն կերպով: Այն ամենի ֆոնին կարող են ք ասել հետևյալը՝ ԵՄ-ն պատրաստում է Ուկրաինային անդամակցության, ինչպես նաև Վրաստանի համար ջանքեր չի խնայում:
Ովքե՞ր են այս նարատիվի թիրախում ու ի՞նչ ճանապարհով են դառնում ապատեղեկատվության զոհ
- Հաճախ թվում է թե ապատեղեկատվական նարատիվների թիրախում մեծահասակներն են , սակայն այդպես չէ, երիտասարդների վրա էլ է փորձում ռուսական քարոզչությունը ազդել, հնարավոր է ավելի փոքր ազդեցությամբ, բայց միևնույնն է՝ Կրեմլի թիրախում ողջ բնակչությունն է:
Ինչ վերաբերում է տարածման ճանապարհներին, ռուսական քարոզչությունը հիմնականում տարածվում էր սոցիալական ցանցերում, այս փուլում այլևս միայն ֆեյսբուքը չէ, առաջվա նման: Վրաստանում քչերը, սակայն միևնույնն է կիրառում են ռուսական հարթակներ, վկոնտակտե օրինակ: Քարոզչությունը տարածվում է նաև տիկտոկում, ինչը տրամաբանական է, արագ տարածման միջոց է, ու շատ մարդ է ներառում: Սակայն այս թրենդի հետ մեկտեղ, մնում են ակտուալ հեռուստատեսության ճանապարհով տարածվող հակաարևմտյան ուղերձները:
Ինչպե՞ս խուսափել նման հռետորաբանության «զոհ» դառնալուց։
- Ռուսաստանը փորձում է տպավորություն ստեղծել, որ վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրը ոչ թե հենց ինքը՝ Ռուսաստանն է, այլ արևմուտքը, ինչն իհարկե տրամաբանական չէ: Մի կարևոր խորհուրդ այդ դեպքում կլինի՝ տեղեկություններին քննադատորեն նայել, քարոզչական նարատիվները հիմնված են ոչ թե փաստերի, այլ էմոցիաների վրա: Եթե ավելի լավ ուսումնասիրենք փաստերը, կբացահայտենք, որ ռուսական քարոզչությունը ճիշտ չէ ու նպատակ ունի ազդել մեր էմոցիաների վրա:
Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին:
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of EU4IM’s beneficiary Aliq Media Georgia and do not necessarily reflect the views of the European Union.