Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղի չիփսի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ըստ MarneuliFM-ի՝ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 17-ի առավոտյան 9:30-ին:
Առկա տեղեկություններով` հրդեհից ոչ ոք չի տուժել, իսկ արտադրամասի շենքը լուրջ վնասներ է կրել։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։
Տարածքում մոբիլիզացվել են հրշեջները և ոստիկանությունը։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։