«Ռուսթավի 2»-ը դիմեց ՄԻԵԴ

Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը  դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):  

Ընկերության իրավաբան Թամթա Մուրադիշվիլին հայտարարել է, որ հայցն արդեն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան:

«Մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խնդրում ենք՝  վերանայել ու չեղյալ համարել Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը»,- ասել է Մուրադիշվիլին:

Հիշեցնենք՝  Ստրասբուրգի դատարան դիմելու որոշման մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։

 

Թողնել պատասխան