2023 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Վրաստանում միայնակ ծնողի կարգավիճակ ունի 8 070 անձ։ Այս տվյալը հայտնել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ ի պատասխան խորհրդարանի «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ») կուսակցության պատգամավոր Քեթևան Թուրազաշվիլիի պատգամավորական հարցի։
Ըստ հաղորդած տվյալների` միայնակ մոր կարգավիճակ ունի 7 923 կին, միայնակ հոր կարգավիճակ՝ 132 տղամարդ, 1-ը՝ որդեգրող տղամարդ է, 14-ը՝ որդեգրող կին:
2023 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ չեղարկվել է 1 486 անձի միայնակ ծնողի կարգավիճակը։