Այսօրվանից՝ հոկտեմբերի 16-ից, Վրաստանի ողջ տարածքում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Ըստ տեղեկության՝ գրիպի վիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբերին կտրամադրվի անվճար: Հետևյալ խումբն են ներկայացնում.
- շաքարախտ ունեցող քաղաքացիները,
- դիալիզի ենթարկվող անձինք,
- հեպատիտ C-ով տառապողները (միայն նրանք, ովքեր բուժում են ստանում),
- ՄԻԱՎ վարակով/ՁԻԱՀ-ով տառապող անձինք,
- օրգանների փոխպատվաստումներով և կիստիկական ֆիբրոզով անձինք,
- 60 և ավելի տարեկան տարեցներ,
- հղի կանայք,
- հանրակրթական ուսումնական հաստատությունների (դպրոցների) ուսուցիչներ,
- մանկակտան և ծերերանոցի շահառուները և նրանց խնամող անձնակազմը,
- պարտադիր պատվաստման ենթակա բժշկական անձնակազմ:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, այս տարի արդեն շրջանառվում է ռինովիրուս, էնտերովիրուս: Ըստ նրա՝ հիվանդությունների 7-8 տոկոսը կորոնավիրուս է:
Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Abbott Biologicals B.V.-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ: