2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 մլն 919,5 դոլար: Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Ըստ տեղեկության՝ այս ցուցանիշը 16,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Այս ցուցանիշից արտահանումը կազմել է 4 607,2 մլն դոլար (աճը՝ 12,7 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 11 312,3 մլն դոլար (աճը՝ 18,3 տոկոսով)։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 6 705,1 մլն դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 42,1 տոկոսը։