Ռուսական Azimuth ավիաընկերությունը սկսում է Մինվոդի օդանավակայանից թռիչքներ իրականացնել դեպի Թբիլիսի։ Առաջին թռիչքը նախատեսված է հոկտեմբերի 19-ին։
Ավիաընկերության տվյալներով, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք օր՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրը։ Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում, արժեքը տատանվում է 6 150-ից մինչև 56 հազար 075 ռուբլի՝ կախված նստատեղերի և ուղեբեռի քանակից, այսինքն՝ այսօրվա փոխարժեքով՝ 171-ից մինչև 1 560 լարի։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը վերջերս թույլտվություն է տվել Azimuth-ին Մինվոդիից Թբիլիսի, ինչպես նաև Սոչի-Թբիլիսի և Մոսկվա-Բաթումի թռիչքներ իրականացնելու համար:
Ի դեպ, Azimuth-ը հոկտեմբերի 9-ին կատարել է իր առաջին թռիչքը Մոսկվա-Բաթումի ուղղությամբ։ Հոկտեմբերի 11-ից թռիչքներ է սկսել Սոչիից Թբիլիսի։