Վրաստանում 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ նպաստ է ստանում 635 հազար 769 անձ։ Նրանցից 200 հազար 191 անձի 4 տարով տրամադրվում է սոցիալապես անապահովի փաթեթ՝ հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրի շրջանակներում։
Ի դեպ, մարզերից ամենամեծ թվով սոցիալական օգնություն ստացողներն ապրում են Քվեմո Քարթլիում՝ ընդհանուրի 13,8 տոկոսը, որին հաջորդում են Թբիլիսին՝ ընդհանուրի 13,4 տոկոսը և Սամեգրելո-Զեմո Սվանեթին՝ ընդհանուրի 12,2 տոկոսը։
2023 թվականի սեպտեմբերի դրությամբ կենսապահովման նպաստ ստացողների բաշխումն ըստ մարզերի՝ ունի հետևյալ պատկերը.
- Քվեմո Քարթլի՝ 88 հազար 704 անձ,
- Թբիլիսի՝ 85 հազար 711 անձ,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 77 հազար 982 անձ,
- Իմերեթի՝ 76 հազար 784 անձ,
- Աջարիա՝ 67 հազար 321 անձ,
- Կախեթի՝ 62 հազար 513 անձ,
- Շիդա Քարթլի՝ 52 հազար 888 անձ,
- Գուրիա՝ 25 հազար 304 անձ,
- Սամցխե Ջավախեթի՝ 19 հազար 054 անձ,
- Մցխեթա Մթիանեթի՝ 17 հազար 221 անձ,
- Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 13 հազար 175 անձ: