1989 թվականի ապրիլի 9-ի տուժածների փոխհատուցումը հավանաբար կավելանա: Այս մասին «Եվրոօպտիմիստներ» քաղաքական խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։
Կակաուրիձեն նշել է՝ դեռ հայտնի չէ, թե փոխհատուցումը ինչ չափով կբարձրանա, թեպետ բյուջեի վերամշակված տարբերակում հավանաբար կհստակեցվի գումարը։
«Առայժմ կոնկրետ թիվ չեմ կարող ասել, սակայն վերանայված տարբերակը երբ գա, մենք ստույգ պատասխան կունենանք, թե որքան և ինչպես կբարձրանա»,- ասել է Կակաուրիձեն։
Ի դեպ, Թբիլիսիի ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի: 1989-ի այդ օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: