Հղիության և ծննդաբերության արձակուրդի համար (դեկրետ) տրամադրվող դրամական օգնությունը հավանաբար կդառնա 2 500 լարի: Այս նախաձեռնության մասին Առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է «Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը, հայտարարել է Առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեն
Նրա խոսքով, ժողովրդագրությունն այսօր Վրաստանի գլխավոր մարտահրավերներից է, և լավ կլինի, որ կառավարությունն ու խորհրդարանը համապատասխան որոշումներ կայացնեն այս ուղղությամբ։
Ըստ Լոմինաձեի՝ անհրաժեշտ է բյուջեն կենտրոնացնել առողջապահության և սոցիալական խնդիրների վրա, և այդ նպատակի համար տրամադրվում է ավելի քան 7,8 միլիարդ լարի։
«Այս փուլում մենք հանդես ենք գալիս հղիության և ծննդաբերության արձակուրդի փոխհատուցումը 2 500 լարիի հասցնելու առաջարկով, որպեսզի ընտանիքներին որոշակի խրախուսանք տրամադրվի»,- նշել է Լոմինաձեն։
Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել բյուջեի նախագիծը:
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար (դեկրետ) տրամադրվող դրամական օգնությունը կազմում է 2 000 լարի։