Վրացական Georgian Wings ավիաընկերությունը Թբիլիսի-Բաքու ուղղությամբ թռիչքների հաճախականությունը հասցնում է շաբաթական 5-ի։
Georgian Wings-ը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից դեպի Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայան թռիչքներ է սկսել սեպտեմբերի 5-ից:
Ավիաընկերությունը նշել է, որ ի սկզբանե ծրագրել էր թռիչքներ Թբիլիսի-Բաքու ուղղությամբ շաբաթական 3 հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ Սակայն «ըստ կոմերցիոն հաշվարկների ու պլանների, թռիչքների հաճախականությունը հասցվել է շաբաթական 5-ի, իսկ թռիչքների օրերին ավելացվել են երկուշաբթին ու շաբաթը»։