Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գալոբի հետ հանդիպմանն ասել է, որ Վրաստանն արժանի է ԵՄ թեկնածուի կարգավիճակին։
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Իսպանիայի Թագավորությունում՝ Գրանադա քաղաքում, Գալոբի հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը հույս է հայտնել Սլովենիայի ամուր քաղաքական աջակցության համար Վրաստանի՝ եվրոպական ընտանիքին միանալու բոլոր փուլերում։
«Հանդիպմանը Վրաստանի վարչապետը մանրամասն խոսել է Վրաստանի եվրաինտեգրման խնդրի մասին և նշել, որ երկիրն արդեն իրականացրել է Եվրամիության 12 հանձնարարականների մեծ մասը, գործընթացը շարունակվում է, դեռ կան որոշ հարցեր, որոնք կկատարվեն՝ Եվրոպական միության առաջարկությունների համաձայն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին շնորհավորել է Գալոբին՝ Սլովենիայի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։