Եվրոպական քաղաքական միության (EPC) երրորդ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դիմել է վրաց ժողովրդին և նշել, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել։
Ըստ Միշելի՝ առաջնահերթությունը բարեփոխումների իրականացումն է։ Նրա խոսքով, դեկտեմբերին ԵՄ-ի ընդլայնման հարցը կլինի Եվրախորհրդի օրակարգում և կքննարկվի առաջնորդների կողմից, որոնց թվում կլինի նաև Վրաստանի հարցը։
«Բարեփոխումներ իրականացրեք և համոզվեք, որ ձեր բարեփոխումները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Տնտեսական բարեփոխումները, հակակոռուպցիոն բարեփոխումները, դատական անկախությունը՝ սրանք առաջնահերթություններ են»,- ասել է Միշելը։