Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) հումանիտար գիտությունների ֆակուլտետի վրաց լեզվի նախապատրաստական ծրագրով («1+4») այս տարի ընդունվել է 540 ոչ վրացալեզու ուսանող։
ԹՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Նանա Գափրինդաշվիլին և ծրագրի ղեկավար Ինգա Սանիկիձեն հանդիպել են «1+4» ծրագրի ուսանողներին, շնորհավորել նրանց ուսումնառության մեկնարկի կապակցությամբ և մանրամասն տեղեկատվություն տրամադրել ուսումնական գործընթացի վերաբերյալ, ասված է ԹՊՀ-ի տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ «1+4» ծրագիրը Վրաստանում գործում է 2010 թվականից: