Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդյունավետ հետաքննություն անցկացնել օգոստոսին Շովիում և սեպտեմբերին Գուրիայում տեղի ունեցած բնական աղետների վերաբերյալ։
Որն էր Ռաճայի և Գուրիայի ողբերգական դեպքերի պատճառը, ինչու պետությունը չկարողացավ ապահովել մարդկանց անվտանգությունը, արդյո՞ք հնարավոր էր խուսափել մարդկային զոհերից, ով պետք է պատասխանատվություն կրի և ինչ անել ապագայում նմանատիպ սպառնալիքները կանխելու համար. հասարակական հատվածը կոչ է անում պետական մարմիններին՝ ժամանակին պատասխանել վերոնշյալ հարցերին:
«Հետաքննության ընթացքը և այս գործընթացին զուգահեռ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները խնդրահարույց են, ինչը բնականաբար անվստահություն է առաջացնում ինչպես տուժողների, այնպես էլ ողջ հասարակության մոտ։
Հետաքննությունն սկսվելուն պես կառավարության ներկայացուցիչներն ուղղակիորեն հայտարարեցին, որ հանցագործություն տեղի չի ունեցել, ինչը հետաքննության արդյունքների վերաբերյալ հարցեր է առաջացնում»,- նշել են կազմակերպությունները։