2024 թվականին պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը կշարունակվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետի պարզաբանմամբ՝ բյուջեով բոլոր պետական աշխատողների աշխատավարձի 10 տոկոսով բարձրացում է նախատեսված:
«Անցած տարի մենք 20 տոկոսով բարձրացրել ենք ուժայինների աշխատավարձը, իսկ վերջին 2 տարում նրանց աշխատավարձն ընդհանուր առմամբ բարձրացել է 40-45 տոկոսով, մինչդեռ մյուս պետական ծառայողների աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով, կբարձրանա նաև առաջնային բուժօգնության անձնակազմի աշխատավարձը: Ըստ վարչապետի՝ նրանց աշխատավարձը ևս կբարձրանա 10 տոկոսով: