Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ցիկլոն» նավը մտել է Սոխումիի ծովային նավահանգիստ՝ մասնակցելու «վրաց-աբխազական պատերազմում հաղթանակի 30-ամյակին նվիրված միջոցառումներին»։
Աբխազիայի դե ֆակտո հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները նավահանգստում դիմավորել են ռուս նավաստիներին։
«Ցիկլոնը» Սոխումիում կմնա մինչև հոկտեմբերի 1-ը:
Ի դեպ, Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը» Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է 2008 թվականի վրաց—ռուսական օգոստոսյան պատերազմից հետո։