Վրաստանում սեպտեմբերի 29-30-ին և հոկտեմբերի 1-ին փոփոխական եղանակ է սպասվում, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև հոկտեմբերի 2-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +28, +30 աստիճան։
Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան:
Ափամերձ շրջանների (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) առանձին վայրերում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +26, +28 աստիճան: