Վրաստանի Շիդա Քարթլիի մարզում սպանություն է կատարվել: Ըստ առկա տեղեկությունների՝ որդին սպանել է հորը: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մունիցիպալիտետի Քորդի գյուղում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) քննությամբ պարզել է, որ մեղադրյալը Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում որսորդական հրացանով գլխից մահացու վիրավորել է հորը՝ 1956 թվականին ծնված Ու.Ի.-ին, որից հետո հանցագործությունը կոծկելու նպատակով դիակը տեղափոխել է Թբիլիսի:
«Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են մեղադրյալին»,- նշված է հաղորդագրությունում։
Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ 109-րդ հոդվածով հետաքննություն է անցկացվում ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության փաստի առթիվ: Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։