«Transparency International – Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ այս տարվա հունվար-հունիսին Վրաստան այցելած յուրաքանչյուր հինգերորդ մարդը Ռուսաստանի քաղաքացի է։
Բացի այդ, ուսումնասիրության մեջ մեջբերված Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, միայն 2022 թվականին Վրաստանում բնակվելու նպատակով մնացել է Ռուսաստանի 62 հազար 300 քաղաքացի։
«2023 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից եկել է 578 հազար այցելու, ինչը 2 անգամ ավելի է 2022 թվականի հունվար-հունիսի ցուցանիշից»,- ասված է զեկույցում։