Հարցվածների 83 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Հարցված բնակչության 83 տոկոսը կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին են փաստում «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով՝ Edison Research միջազգային հետազոտական ​​ընկերության հասարակական կարծիքի հարցման արդյունքները:

Հարցին՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, պատասխանները բախշվել են հետեւյալ կերպ.

  • կողմ եմ` 83 տոկոս,
  • դեմ եմ՝ 17 տոկոս:

Հեռուստաընկերության տեղեկություններով, հետազոտության շրջանակում պատահական ընտրությամբ դեմ առ դեմ հարցման մեթոդով հարցազրույց է անցկացրել Վրաստանում բնակվող 18 տարեկան և բարձր ընտրական իրավունք ունեցող 1 500 անձ։

Սխալի միջին սահմանը +/- 3 տոկոս է, 95 տոկոս վստահության մակարդակի համար: Հարցումներն իրականացվել են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։