Վրաստանի «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում, ըստ որի՝ պետական հիմնարկներում վճարովի պրակտիկա անցնելու հնարավորություն կստեղծվի: Խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին կողմ է քվեարկել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությանը։
Օրենսդրական փոփոխության նախաձեռնող կրթության և գիտության կոմիտեի նախագահ Գիվի Միքանաձեի խոսքով, ուշագրավ է պրակտիկանտների դերը հանրային հաստատությունների առօրյա գործունեության մեջ, հետևաբար՝ անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով կարգավորել նրանց վարձատրության հնարավորությունը:
Փոփոխության համաձայն, պետական հաստատությունում պրակտիկանտների թիվը և նրանց վարձատրության շեմերը կսահմանվեն և կկարգավորվեն Վրաստանի «Հասարակական հաստատությունում վարձատրության մասին» օրենքով։
«Խոսքը 400-500 լարի վարձատրույթան մասին է, թեև՝ հնարավորության դեպքում կարող է հասնել մինչև 1 000 լարիի»,- ասել է Միքանաձեն։
Ի դեպ, ուսանողներն ակտիվորեն մասնակցում են նաև պետական հաստատություններում պրակտիկայի ծրագրին, որն այս պահի դրությամբ չի վարձատրվում։ Պետական պրակտիկայի ծրագրից ամեն տարի օգտվում են բազմաթիվ գերազանցիկ ուսանողներ։