Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Եվրոպական համաժողովին իր մասնակցությունը սկսել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպումից։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը։
Ըստ հրապարակված հաղորդագրության` Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Պիա Կաումային Վեհաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաստատել Վրաստանի խորհրդարանի սերտ համագործակցության պատրաստակամությունը։
«Կողմերն ընդգծել են Վրաստանի խորհրդարանի և ԵԱՀԿ կառույցների արդյունավետ հարաբերությունները։ Շալվա Պապուաշվիլին Պիա Կաումային ներկայացրել է ընտրական փոփոխությունները և ցանկություն հայտնել շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀԻՄ-ի հետ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Հաշվի առնելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետաքրքրությունների շրջանակը՝ կողմերը խոսել են Վրաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ԵՄ-ին Վրաստանի անդամակցության ջանքերի, Ղարաբաղում տիրող իրավիճակի և նախագահ Կիա Պաումայի ծրագրերի մասին», — նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել Դուբլին քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում։