Վրաստանում առանց հասցե նշելու գրանցված է 34 հազար 545 անձ։ Այս մասին նշված է պետական ծառայությունների գործակալության կողմից՝ պատգամավոր Լևան Բեժաշվիլիին տրամադրած փաստաթղթում։
Նույն տեղեկատվության համաձայն, հաշվառումից հանվել է Վրաստանի 104 հազար 615 քաղաքացի։
Ամենաշատ թվով քաղաքացիներ՝ 31 հազար 838 քաղաքացի, հաշվառումից հանվել է բնակավայրի սեփականատիրոջ ցանկությամբ, իսկ ամենաքիչը՝ 12 հազար 501 քաղաքացի, հաշվառումից հանվել է արտասահմանում մշտական բնակության գնալու պատճառով։