«Վրաստանի նախագահի դերը խորհրդարանական համակարգում արբիտրի դերն է և համակարգի շրջանակներում նախագահը չի կարող դառնալ քաղաքական դեմք»-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն սահմանադրական կոմիտեի միասնական նիստի ժամանակ, որտեղ նա կոմիտեի անդամներին ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխող կուսակցության տեսակետը:
Ըստ Կոբախիձեի՝ վերոնշյալ սկզբունքը կառուցված է առկա սահմանադրության հիման վրա, սակայն կան որոշ կանոնակարգեր, որոնք պայմանավորված են այլ երկրների փորձով:
«Մեր խնդիրն է, ըստ սահմանադրության՝ ապահովել նախագահի, որպես ուժեղ արբիտրի ձևավորումը և նախագահին ձևավորել որպես ոչ թե քաղաքական, այլ հասարակական դեմք, ինչպես խորհրդարանական տեսակի հանրապետություններում է»: