Վրաց-հայկական Սադախլոյի անցակետում բեռնատարի թաքստոցում հայտնաբերվել է 278 հազար 208 լարիի չհայտարարագրված ապրանք։
Վրաստանի եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, ՀՀ քաղաքացի Ռ.Մ.-ի վարած բեռնատարի մանրազնին զննման արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերել են 40 հազար 320 տուփ ծխախոտի արտադրանք:
Եկամուտների ծառայությունը գործի նյութերը հանձնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար։