Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` հերքում է Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը ՀՀ-ից դուրս այլ վայրերում հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկությունները։
Հոկտեմբերի երկրորդ կեսից հասանելի կլինի գրիպի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ:
2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալն աճել է 7 անգամ:
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ուսուցիչների 60 կրեդիտով վերապատրաստման կրթական ծրագրի ընդունելությունը:
Ախալքալաքում Վրաստանի պարարվեստի միության կազմակերպած «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆոլկլորային փառատոնը, որը պիտի անցկացվեր սեպտեմբերի 30-ին՝ չեղարկվում է:
Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Զաքրո Շուբիթիձեի դին տեղափոխվեց Վրաստան։
Բոլնիսիում ամուսինը սպանել է կնոջը և վիրավորել 15-ամյա որդուն։ Տեղացիների խոսքով` 36-ամյա կնոջ սպանությունը սառը զենքով է իրականացվել։
2023 թվականի սեպտեմբերի 26-ից արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան:
Այս տարվա օգոստոսի տվյալներով, բարձրլեռնային բնակավայրերում մշտական բնակության կարգավիճակ ունեցող 15 հազար 472 մարդ ստացել է սոցիալական հավելավճար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխության նախագծի համաձայն, խստացվելու են աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու դեմ տուգանքները։
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ։
Անկախ պատգամավորներ Նիկա Մաճուտաձեն և Բաչուկի Քարդավան ստեղծում են խորհրդարանական խմբակցություն:
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին:
Մինչև նոյեմբերի 15-ը վառելիքի գինը կբարձրանա մինչև 4 լարի: