Մինչև նոյեմբերի 15-ը վառելիքի գինը կբարձրանա մինչև 4 լարի, ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նիկա Շենգելիան։
Ըստ նրա՝ դեկտեմբերին բազմաթիվ ապրանքների գներն այնքան կբարձրանան, ինչքան Վրաստանի պատմության ընթացքում երբեք չեն բարձրացել:
«Այս տարվա դեկտեմբերին ոչ միայն վառելիքը, նաև բազմաթիվ այլ ապրանքներ կունենան այնպիսի գներ, որոնք երբեք չեն եղել Վրաստանի պատմության մեջ»,- գրել է Շենգելիան։