
Ախալքալաքում Վրաստանի պարարվեստի միության կազմակերպած «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆոլկլորային փառատոնը, որը պիտի անցկացվեր սեպտեմբերի 30-ին՝ չեղարկվում է, տեղեկացրել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։
Մինչ այդ փառատոնին մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններ էին հրապարակել և՛ Ախալքալաքում գործող համույթներն ու խմբերը, և՛ քաղաքացիական անձինք։
Նշենք, նաև, որ Ախալքալաքի օրվան՝ սեպտմբերի 9-ին նվիրված, սակայն Գուրիայում տեղի ունեցած աղետի պատճառով հետաձգված և սեպտեմբերի 25-ին նախատեսված «Ղամիս շոու» համերգը կրկին հետաձգվել է։
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, երբ հայտնի դարձավ, որ Ախալքալաքում համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, Ախալքալաքի մի շարք բնակիչներ բողոքի ալիք բարձրացրին սոցիալական ցանցերում։ Ախալքալաքցիները պահանջում էին հարգել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց հիշատակը և հետաձգել համերգը։ Ավելի ուշ, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը jnews.ge-ին փոխանցել էր, որ համերգը անորոշ ժամանակով կհետաձգվի։