Ժամանակն է, որ Եվրամիությունը լիովին հասկանա իր աշխարհաքաղաքական դերը և աջակցի պատմականորեն եվրոպական ընտանիքին պատկանող երկրների ինքնիշխան ընտրությանը, Ռումինիայի Սենատի լիագումար նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրամիությունը Վրաստանին տվել է եվրոպական հեռանկար, այժմ եկել է ռազմավարական որոշում կայացնելու և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու ժամանակը։
«Վրաստանը զգալի քայլեր է ձեռնարկել Եվրամիության 12 հանձնարարականները կյանքի կոչելու համար, և մենք հուսով ենք, որ Վրաստանի առաջընթացը պատշաճ կերպով կգնահատվի և կգնահատվի ըստ արժանվույն։
Այսօր շատ կարևոր է, որ Վրաստանին տրվող գնահատականը չտարբերվի Մոլդովայից և Ուկրաինայից, քանի որ նման տարբերակումն ուժեղացնում է մեր ընդհանուր չարագործներին, և խոցելի է դարձնում տարածաշրջանը ագրեսորի համար։ Ինչպես Ռումինիայի ղեկավարների կողմից ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի վավերացման դեպքում, ես խնդրում եմ իմ ռումինացի գործընկերներին ևս մեկ անգամ ղեկավարել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու պատմական գործընթացը»,- ասել է Պապուաշվիլին: