«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնմամբ՝ հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում Արցախի համար երթ կկայանա։
«Հոկտեմբերի 1-ը հայտարարվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ:
Կոչ ենք անում հայությանը ներկա գտնվել պատարագին, որից հետո մասնակցել երթին` Արցախի համար։ Ժամը 14:30-ին հավաքվում ենք Վակեի այգու մուտքի մոտ, որտեղից երթով շարժվելու ենք դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ և ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ», — ասված է կազմակերպության տարածած տեղեկատվության մեջ։
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Վրաստանում ապրող բոլոր հայերին, գտնվել Թբիլիսիում և մասնակցել կայանալիք միջոցառումներին։