«Այս տարին լավ ենք մեկնարկել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ընթացքում ազգային վիճակագրական ծառայության կողմից հունվար ամսին հրապարակած ցուցանիշի, այդ թվում` տնտեսական աճը մեկնաբանելիս:
«Տարին լավ մեկնարկ ունի: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար ամիսը բավականին հաջող էր: 5,2% ընդհանուր ներքին առևտրաշրջանառության աճը ողջունելի է: Նաև կարևոր է, որ տվյալը վերլուծելիս տեսնում ենք բազմաթիվ կարևոր ցուցանիշներ, օրինակ հունվար ամսին արտահանումը 44.7% աճ է գրանցել նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ: Բոլոր ցուցանիշները, որոնք շատ կարևոր են, նույնպես աճել են, օրինակ ԱՍՀ-ի շրջանառությունը աճել է 21%-ով»,- հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին:
Ըստ վարչապետի՝ 33%-ով աճել է նոր գրանցված արտադրությունների քանակը: