Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
Վրաստանի կառավարության ղեկավարն X-ի (նախկին՝ Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունն ամուր է և շահավետ երկու երկրների համար։
«ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես պատիվ ունեցա ներկա գտնվելու ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը ուժեղ է և շահավետ երկու երկրների համար»,- գրել է վարչապետը։