Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 21-ին նախագահականում հանդիպել է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարի հետ։
Նախագահականից հայտնում են՝ հանդիպմանը քննարկվել են ֆինանսական պատժամիջոցների և Ազգային բանկի հարցերը։ Հանդիպումից հետո դիվանագետները լրատվամիջոցներին մեկնաբանություն չեն տվել։
Նույն թեմայով Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանը։
Ի՞նչ է կատարվում
Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը (ԱԲ) սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։
Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի՝ Վրաստանի քաղաքացի լինելը:
Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ը բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։
Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։
Ի՞նչ է ասում է երկրի նախագահը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազգային բանկի (ԱԲ) նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրանովային հրաժարական տալու կոչ է արել: Զուրաբիշվիլին հանրությունից ներողություն է խնդրել՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Թուրնավային ԱԲ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրելու համար։
Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը