Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեն իր անշարժ գույքը փոխանցել է որդուն՝ Անդրիա Անզոր Փարցխալաձեին: Վրաստանի հանրային ռեգիստրը փոփոխություններն արտացոլել է սեպտեմբերի 20-ին։
Փարցխալաձեն իր որդու անունով է դարձրել բնակարաններ Թբիլիսիում և Բակուրիանիում, գրասենյակ և հողատարածքներ Տաբախմելայում, որի վրա եկեղեցի է կառուցված։
Տաբախմելայում ընդհանուր առմամբ 4,089 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երեք հողատարածք է որդուն փոխանցել, դրանց վրա կա նաև եկեղեցի, որը կառուցել է Փարցխալաձեն 2019 թվականին։
Բակուրիանիում որդու անունով է գրանցել երկու բնակարան՝ 25 և 26 քմ մակերեսով, Թբիլիսիում՝ երկու կոմերցիոն տարածք Փալիաշվիլիի փողոցում՝ 479 քմ ընդհանուր մակերեսով, երկու կոմերցիոն տարածք Կղիփշիձեի փողոցում՝ 305 քմ ընդհանուր մակերեսով, 77 քմ մակերեսով բնակարան Մգալոբլիշվիլիի փողոցում, ինչպես նաև 91 քմ և 38 քմ մակերեսով երկու բնակարան Կոստավա փողոցում։
Անվանափոխված անշարժ գույքից երկուսը՝ Փալիաշվիլիի 10 հասցեում գտնվող կոմերցիոն տարածքները, գրավադրված են։
Փլվող օլիգարխիկ բուրգը փրկելու փորձ է. Ազգային բանկի շուրջ ստեղծված իրավիճակը