2010 թվականից Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գիծը ապօրինաբար հատելու մեղադրանքով Վրաստանի 915 քաղաքացի է ձերբակալվել:
Interpressnews պարբերականը համապատասխան տեղեկատվություն է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից: Պետանվտանգության տեղեկատվության համաձայն` 2010 թվականին ձերբակալվել է Վրաստանի 77 քաղաքացի, 2011-ին` 140, 2012-ին` 108, 2013-ին` 139, 2014-ին` 142, 2015-ին` 163, 2016-ին` 134, իսկ 2017 թվականի հունվար ամսից մինչև փետրվարի 21-ը ձերբակալվել է Վրաստանի 12 քաղաքացի:
«Օկուպացված Ցխինվալիի շրջանի ուղղությամբ կենտրոնական իշխանության կողմից այսպես կոչված գրանցած սահմանի ապօրինի հատման մեղադրանքով ձերբակալված անձանց թվաքանակը վերջին տարիների ընթացքում տատանվում է 5-10% -ի տարբերության շրջակայքում»,-հայտատարում են պետական անվտանգության ծառայությունից: Ձերբակալված վրաստանցիներին ազատ արձակելու դիմաց պահանջվում է 2000 ռուսական ռուբլի տուգանք: