Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելյան պալատում հանդիպել է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ։
Զուրաբիշվիլիի խոսքով, այժմ մոտենում է Վրաստանի պատմության ամենավճռական ժամանակաշրջաններից մեկը, որտեղ կարևոր է նրա դերը որպես հասարակության ներկայացուցիչ։
«Ես ինձ համարում եմ ժողովրդի, բնակչության, համայնքի ներկայացուցիչ և դիմում եմ ձեզ, քանի որ դուք այս համայնքի ակտիվ մասն եք և հնարավորություն ունեք ձեր ձայնը հանրությանը հասանելի դարձնելու։ Եվ այսօր, երբ մենք ինչ-որ կերպ Եվրոպայի դռան մոտ ենք, բոլորս գիտենք, թե որքան վճռորոշ է լինելու մեզ համար կարգավիճակ ստանալու պահը։
Ես կլինեմ ձեզ հետ, կլինեմ այնտեղ, որտեղ կարող եմ և կշարունակեմ իմ այցելությունները։ Շուտով գնալու եմ Բալթյան երկրներ, լինելու եմ Լեհաստանում, Բելգիայում, որը եվրոպական հնագույն երկրներից մեկն է»,- ասել է նախագահը։