Վրաստանում կենսաթոշակային վարկ ունեն 360 հազար թոշակառու և սոցիալական նպաստառու, BM.GE-ի փոխանցմամբ՝ այս տվյալների մասին տեղեկանում ենք «Լիբերթի բանկի»՝ Վրաստանի Ազգային բանկ ներկայացրած հաշվետվությունից։
Երկրորդ եռամսյակում կենսաթոշակային վարկերի ընդհանուր պորտֆելն աճել է 18 մլն լարիով և հասել 402 մլն լարիի։ Դա «Լիբերթի բանկի» 2,6 մլրդ լարի վարկային պորտֆելի 15,5 տոկոսն է։
Ֆինանսական հաշվետվությունից պարզ է դառնում, որ մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը կազմում է 1,118 լարի։
Բացի այդ, երկրորդ եռամսյակում տրված կենսաթոշակային վարկերի միջին կշռված անվանական տոկոսադրույքը կազմել է 29.7 տոկոս: Ըստ վիճակագրության` այս վարկերի միջին արդյունավետ դրույքաչափը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,5 տոկոսային կետով։
Ի դեպ, 2022 թվականի մայիսին «Լիբերթի բանկը» հերթական անգամ շահել է պետության հայտարարած մրցույթը և ստացել առաջիկա 7 տարիների կենսաթոշակ տրամադրելու իրավունք։ Այս ծառայությունում բանկը պետությունից կստանա տարեկան 15 մլն լարի կամ ընդհանուր առմամբ 105 մլն լարի։ Ցուցանիշը ներառում է ինչպես տարիքային կենսաթոշակառուների, այնպես էլ սոցիալական կենսաթոշակ ստացողների ցուցանիշը։