Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքին նվիրված «Մառնեուլոբա 2023» տոնը կնշվի սեպտեմբերի 17-ին:
Ըստ տեղեկության՝ միջոցառումը կանցկացվի Մառնեուլիի Կենտրոնական զբոսայգում: Միջոցառման կազմակերպիչը «Մառնեուլոբա 2023» տոնի համար հայտարարված մրցույթում հաղթած «Սթոր» կազմակերպությունն է:
Նախագծի համաձայն, միջոցառմանը կներկայացվի 18 համայնք, և յուրաքանչյուր համայնք կներկայացնի իրեն բնորոշ ավանդույթները, մշակույթը, երաժշտական համարները։ Տեղի կունենա նաև մրցանակաբաշխություն, որտեղ կպարգևատրվեն պատվավոր «Մառնեուլցի» կոչման համար, տարվա լավագույն մարզիկը և տարվա լավագույն արտիստը։ Նրանց կտրվի «Կրկին կվերածնվեն» մետաղական հուշանվեր և 1000 լարի դրամական պարգև։