Սեպտեմբերի 11-12-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղի Hobby House ստուդիայի սաների այցելությունը Հայաստան։ Ստուդիան ղեկավարում է Մարինա Ցիկարիշվիլին, գրում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Հայաստանում երեխաների խումբը այցելել է Եռաբլուր պանթեոն և Երևանի մի շարք թանգարաններ՝ Ժողովրդական արվեստի թանգարան, Փարաջանովի թանգարան և այլն։ Ժողարվեստի թանգարանում ստուդիայի սաները ներկայացրել են իրենց ստեղծած գորգը
«Մշակութային ծրագրի շրջանակներում երեխաները նաև հնարավորություն ունեցան այցելելու Սևանավանք, Գառնու տաճար, Գեղարդ վանական համալիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: