Վրաստանը ձգտում է հաղթահարել մարտահրավերները և մինչև տարեվերջ` որպես ԵՄ թեկնածու երկիր, միանալ Ուկրաինային ու Մոլդովային և դառնալ եվրոպական ընտանիքի անբաժանելի մասը: X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում, արձագանքելով Եվրամիության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը, գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ֆոն դեր Լյայենին իր հայտարարության համար և նշել, որ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքը «հստակ տեսլական և ուղի» է նախանշում վաղվա Եվրոպայի համար։
Զուրաբիշվիլիի խոսքով, վրացի ազգը, որը Եվրամիության արժեքների կրող է, կկրի նաև Եվրամիության ապագան»,- գրել է նախագահը:
«Որպես երկրի նախագահ, որը նվիրված է այս տեսլականն իրականություն դարձնելուն, ես ջանք չեմ խնայի։
Ի դեպ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինայի, Արևմտյան Բալկանյան երկրների, Մոլդովայի և ապագայում Վրաստանի տեղը Եվրամիությունում է: