Աշխատանք փնտրելու պատմություն. Արմենուհի Պոդոսյան

Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական ծրագիրն ավարտելով՝ երիտասարդները երկրի պետական համալսարաններում վրացերենով կրթություն ստանալու հնարավորություն են ձեռք բերում:

Իսկ ի՞նչ է սպասվում շրջանավարտներին համալսարանն ավարտելուց հետո, ի՞նչ մարտահրավերների են բախվում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն աշխատանք գտնելու ճանապարհին, որքանո՞վ է աշխատանքը համապատասխանում ստացած կրթությանը:

«Ալիք Մեդիա»-ի նոր նախագիծը բացահայտում է աշխատանք փնտրող ուսանողների պատմությունները: Այս անգամ անդրադարձել ենք Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի և Իլիայի պետական համալսարանի շրջանավարտ, Վրաստանի ազգային արխիվի Նինոծմինդայի բաժնի աշխատակից և ուսուցչուհի Արմինե Պոդոսյանի աշխատանք գտնելու պատմությանը։

Հարցազրույցում Արմենուհին ներկայացնում է իր փորձը, հաջողության բանաձևը, պատմում է, թե ինչ մարտահրավերների են բախվում «1+4» ծրագրի այն ուսանողները, որոնք փորձում են աշխատանք գտնել։