Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիները սեպտեմբերի 8-ից պետք է տարանցիկ վիզա ստանան Միացյալ Թագավորության տարածքով այլ երկրներ մեկնելու համար։
Մեծ Բրիտանիայում օրենսդրական ակտերն ուժի մեջ են մտնում խորհրդարանին ներկայացվելուց ոչ շուտ, քան 21 օր հետո, իսկ այս օրենսդրական ակտն ուժի մեջ է մտել խորհրդարանում ներկայացվելուց ընդամենը մեկ օր անց. պատճառը կապված է լուրջ մտավախությունների հետ, որ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ովքեր մեկնում են Մեծ Բրիտանիա և ժամանումից հետո ապաստան են խնդրում, զգալիորեն աճում է:
Բրիտանական իշխանությունների տվյալներով, 2018 թվականից Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիները մշտապես առաջին տեղն են զբաղեցնում այն երկրների շարքում, որոնք չարաշահում են Մեծ Բրիտանիայի տարանցման դրույթները՝ ապաստան հայցելու համար։