«Մեր քաղաքացիներն առանց վիզայի մուտքի Եվրամիության տարածք կկարողանան մուտք գործել արդեն մարտի վերջին»,-բացելով Վրաստանի խորհրդարանում այսօր մեկնարակած արտահերթ նիստը՝ ասել է «Վրացական երազանք»-ի անդամ Թամար Չուգոշվիլին։
Չուգոշվիլին շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին այսօր Եվրախորհրդարանում վիզայի չեղարկման համաձայանգրի ստորագրման առիթով․ «Այսօր Եվրախորհրդարանում կստորգրվի ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համաձայանգիրը, ինչը մեր երկրին ու քաղաքացիներին կազդարարի վիզայի ազատականացման վերջնական փուլի մասին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտու մուտքի ազատականացման վերջնական փոփոխված տարբերակը:
Մի քանի օրից որոոշումը կգրանցվի Եվրամիության պաշտոնական մատյանում և հրապարակումից հետո 20-օրյա ժամկետում Վրաստանի քաղաքացիները հնաարվորություն կունենան առանց մուտքի վիզայի կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ:
Տեղեկացնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստ էր գումարել գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ օրինագծում փոփոխություններ կատարելու հարցով։