Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայության վերջին հաղորդագրության համաձայն՝ փրկարարները Օզուրգեթիի և Լանչխութիի մունիցիպալիտետների գյուղերից տարհանել են 122 մարդու, այդ թվում՝ երեխաներին ու անչափահասներին։
Հիշեցնենք, որ Գուրիայում այս պահի դրությամբ հայտնաբերվել է 3 դի։
Օգոստոսի 8-ին տեղի ունեցած տարերային աղետի պատճառով տուժել են Գուրիայի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղեր։
Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերի հունը վարարել է, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։